Հնդկաստանը փորձում է զսպել մահացու վտանգավոր նիպահ վիրուսի տարածումը
- Arnold Gevorgyan
- 1 hour ago
- 1 min read

Հնդկաստանի իշխանությունները ստեղծել են արձագանքման խումբ՝ մահացու նիպահ վիրուսի (NiV) տարածումը կանխելու համար, որի բռնկում է գրանցվել Արեւմտյան Բենգալիայի նահանգում, տեղեկացրել է The Independent-ը: Մինչ օրս հաստատվել է հինգ դեպք, այդ թվում՝ բժիշկների եւ բուժքույրերի շրջանում: Ավելի քան 100 մարդ կարանտինացվել է, պացիենտները բուժվում են նահանգի մայրաքաղաք Կալկաթայի հիվանդանոցներում: Մեկ հիվանդ գտնվում է ծանր վիճակում։
Նիպահ վիրուսըփոխանցվում է չղջիկներից, ինչպես COVID-19-ը: Այն մարդկանց փոխանցվում է կենդանիներից կամ աղտոտված սննդի միջոցով՝ առաջացնելով ծանր էնցեֆալիտ եւ շնչառական վարակներ: Ախտանիշներից են բարձր ջերմությունը, գլխացավը, մկանային ցավերը եւ հոգնածությունը: Նիպահը կարող է նաեւ ուղեկցվել հազով, շնչելու դժվարությամբ եւ թոքաբորբով: Վիրուսի դեմ պատվաստանյութ կամ բուժում չկա, մահացության մակարդակը հասնում է 80 տոկոսի՝ տասնյակ անգամներ ավելի բարձր, քան COVID-19-ի դեպքում:



















