top of page

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆԸ ՍԵՒԵՌՎԵԼ Է ՊԵԿ-Ի ՎՐԱ

Feb 14
1 min read


Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին ամիսներին մտել է Պետական եկամուտների կոմիտե եւ այնտեղից դուրս չի գալիս։ Ամիս չկա, որ ՊԵԿ-ից կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում աշխատակից չբռնեն, որոնք, ի դեպ, հիմնականում տեսուչներ են։ Փետրվարի 13-ին լուր տարածվեց, որ հերթական ՊԵԿ աշխատակիցն է ձերբակալվել՝ կաշառք վերցնելու համար։



«Հրապարակ»-ին իրավապահ համակարգից որոշ մանրամասներ են հայտնել այդ ձերբակալությունից, մասնավորապես՝ ձերբակալված անձը ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության հարկային գլխավոր տեսուչ է, որն, ի դեպ, 2 օր առաջ կալանավորվել է։


Մեզ պատմեցին, որ կալանավորված տեսուչը, ըստ մեղադրանքի, խոշոր չափի կաշառք է վերցրել՝ ընդ որում, տարբեր անձանցից, գումարի չափն ընդհանուր թվով մի քանի միլիոն դրամ է կազմում։



 
 
1/2388
bottom of page