top of page

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը. Էմանուել Մակրոնը գրառում է արել

  • May 4
  • 1 min read


«Մեծապես ուրախ եմ վերստին գտնվել Հայաստանում։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- այս մասին իր X սոցիալական էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան կատարած այցի ընթացքում։

«Վաղը՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում, մենք կշարունակենք կերտել առավել ինքնիշխան Եվրոպա։

Այնուհետև, իմ բարեկամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը»,-գրել է Ֆրանսիայի նախագահը։

 
 
1/2291
bottom of page