top of page

Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է hարձակման ենթարկվել

  • Apr 22
  • 1 min read


Հորմուզի նեղուցի ջրերում բեռնատար նավ է հարձակման ենթարկվել, անձնակազմը ապահով է։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO):

«UKMTO-ն հաղորդում է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Օմանից 15 ծովային մղոն (մոտ 28 կմ) դեպի հյուսիս-արևելք։ Հրդեհի կամ շրջակա միջավայրին հասցված վնասի մասին չի հաղորդվում։ Անձնակազմը, հաղորդագրության համաձայն, ապահով է»,- ասված է հայտարարության մեջ։

Կենտրոնի տվյալներով՝ բեռնատար նավի նավապետը հայտնել է, որ նավին իբր մոտեցել է ԻՀՊԿ-ի մի նավակ, որից կրակ է բացվել։ Նշվում է, որ նավակի անձնակազմն այդ ընթացքում չի փորձել ռադիոկապ հաստատել նավում գտնվող մարդկանց հետ։

Գնդակոծության հետևանքով լրջորեն վնասվել է առևտրային նավի նավապետական կամրջակը, նշել է UKMTO-ն։

 
 
1/2291
bottom of page