top of page

Հովիկ Աղազարյանը և ես ենթարկվել և ենթարկվում ենք լուրջ ճնշումների մեր նախկին թիմակիցների կողմից. Հակոբ Ասլանյան

  • Armen Sukiasyan
  • Feb 8, 2025
  • 1 min read

Հովիկ Աղազարյանը և ես ձեր աջակցության կարիքն ունենք, «Միասնական ազգային սահմանադրական կուսակացության» հիմնադիր համագումարին հայտարարեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Այս ընթացքում մենք ենթարկվել ենք ու ենթարկվում ենք լուրջ ճնշումների մեր նախկին թիմակիցների կողմից։ Իմ նախկին աշակերտն ինձ մեղադրելով թիմին դավաճանելու մեջ, ինձ համեմատեց ամերիկյան բանակի գեներալ Բենեդիկտ Առնոլդի հետ։ Համեմատության իմաստն այն էր, որ, իբր, ինքն է ինձ բերել ՔՊ, աճեցրել են, դիրքի են հասցրել, իսկ ես դավաճանել եմ»,-հայտարարեց Հակոբ Ասլանյանը։

Նա նշեց, թե մինչ ՔՊ-ական դառնալը բավական երկար քաղաքական ճանապարհ է անցել։ 

Ասլանյանը նաև նշեց, թե իր նախկին աշակերտը՝ Մխիթար Հայրապետյանը, ով իրեն դավաճան էր համարել, հպարտանում էր իրենով։

«Իրեն ճանաչելով և մտածելով, որ մյուս ՔՊ-ականներն էլ կլինեն իր նման արժեհամակարգ կրող երիտասարդներ, համաձայնեցի ՔՊ-ի ցուցակով մասնակցել ընտրություններին»։

Հիշեցնենք՝ այսօր ՔՊ-ից հեռացած պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցության համագումարն է։


bottom of page