Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող uպառնալիքները. Աբրահամյան
- May 5
- 1 min read

«Ալիևը Երևանում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովում փորձեց հիշեցնել, որ «խաղաղության» տերն Ադրբեջանն է, իսկ դրա հետագա ընթացքը՝ բացառապես իր կամքից է կախված»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, Բաքվի հիշատակումները անջատողականության և ռազմական հանցագործությունների մասին նաև ամրագրումն էին բանի, որ Ադրբեջանը հետ չի կանգնել իր ագրեսիվ քաղաքականությունից, և Հայաստանի դեմ կիրառվող գործիքները շարունակում են մնալ օրակարգում։
«Ավելին, Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ, ի տարբերություն Եվրոպական համայնքի, ինքը չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող սպառնալիքները»,- գրել է Տ.Աբրահամյանը։



















