top of page

«Հրապարակ»․ Արման Թաթոյանը կանանց հետ է բանակցում

  • Apr 15
  • 1 min read


«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, մեզ հասած տեղեկություններով, բանակցություններ է վարում հանրային տարբեր գործիչների հետ՝ նախընտրական ցուցակում նրանց ընդգրկելու առաջարկներով։



Նրանցից մեկը լրագրող Ալիսա Գեւորգյանն է, որը 44-օրյա պատերազմում կորցրեց իր միակ զավակին` Դավիթին, եւ հարգված անձ է լրագրողական դաշտում։ «Միասնության թեւեր»-ում հակված են, որ հենց Ալիսան էլ լինի ցուցակի առաջին կին թեկնածուն։


Բանակցություններ կան նաեւ բանասեր, թարգմանիչ, քաղաքական-հասարակական գործիչ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի հետ։


Թե ինչ արդյունքներ կունենան այս բանակցությունները, մեր աղբյուրը չհայտնեց։ Թաթոյանը, որը դիրքավորվել է նախկինների եւ ներկաների արանքում, ասում են՝ ջանում է անխոցելի ցուցակ կազմել, որ արդյունքներն էլ գոհացուցիչ լինեն։



 
 
1/2291
bottom of page