top of page

Մի ամբողջ օր մեքենա վարելով ապրուստի միջոցը վաստակող մարդիկ նվազագույնը պետք է ունենան 30 բալ․ Գագիկ Ծառուկյանը խոսել է վարորդներին վերաբերող խնդրի մասին

  • Apr 26
  • 1 min read


Գագիկ Ծառուկյանը մարզային այցերի ժամանակ խոսել է վարորդներին վերաբերող խնդրի մասին (հատկապես տաքսու վարորդների): Այս մասին գրել է «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ Լիաննա Մանուկյանը։

«Վարորդական իրավունքների, բալային համակարգի և դրանցից բխող արհեստական խնդիրները օրակարգային հարց է։

Խոսելով խնդիրներից խոսվեց նաև դրանց լուծման ճանապարհների մասին։ Այո’ մեղմ ասած արդարացի չէ, որ օրվա ապրուստը վաստակող տաքսու վարորդները եւ ուղղակի հասարակ վարորդները, ովքեր ընդամենը անձնական նպատակով են օգտագործում իրենց մեքենաները, օգտվում են նույն բալային համակարգից։

Մի ամբողջ օր մեքենա վարելով ապրուստի միջոցը վաստակող մարդիկ նվազագույնը պետք է ունենան 30 բալ։ Բալային համակարգի մեխանիզմին անցնելուց հետո անգամ թվերն են վկայում դրա մասին, որ իրականում ոլորտը վատ վիճակում է, մոտ 180.000 քրեական գործեր՝ վարորդական իրավունքների համար։

Փոքրիկ խախտումների դեպքում, բալերի զրոյացման դեպքում մարդուն կանգնեցնում զրկում են վարորդական իրավունքից, կանգնել քրեական պատասվանատվության առաջ, համարվել դատապարտված, զրկվել վիզա ստանալու հնարավորությունից, այլ ոլորտում աշխատելու հնարավորությունից, զրկվել ապրուստի միջոցից, ունենալ գերծանրաբեռնված դատական համակարգ։

Կարճ ասած օրենքի կետը պետք է վերանայել վերացնել կամ փոփոխել։ Կանգնած ենք ճակատագրական իրավիճակի առաջ»,-նշել է Գագիկ Ծառուկյանը։

 
 
1/2291
bottom of page