top of page

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը․ Իվետա Տոնոյան

  • Jun 14
  • 1 min read


Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը։ Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, թեև Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,- նշել է Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետա Տոնոյանը նշել էր, որ Վարչական դատարանը կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները։

 
 
bottom of page