top of page

ԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերшզմն ավարտելու համար. The New York Times

  • Mar 25
  • 1 min read


Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հաղում անելով դիվանագիտական անցուդարձին տեղյակ երկու պաշտոնյաների:

Այս ծրագիրն արտացոլում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ձգտումը՝ գտնել հակամարտությունից դուրս գալու ուղի՝ պատերազմի տնտեսական հետևանքների դեմ պայքարի համատեքստում, նշվում է հոդվածում։

Ծրագիրը վերաբերում է Իրանի բալիստիկ հրթիռներին և միջուկային ծրագրերին, ինչպես նաև ծովային երթուղիներին։

Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցում առևտրի դադարեցման մասին այն բանից հետո, երբ երկրի դեմ սկսվեց ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը։ Հորմուզի նեղուցի շրջափակումը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի։

Պարբերականը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե որքանով է ծրագիրը տարածվել իրանցի պաշտոնյաների շրջանում և արդյոք Իրանը կընդունի այն որպես բանակցությունների հիմք։ Հայտնի չէ նաև, թե արդյոք ծրագրին աջակցում է Իսրայելը, որը Միացյալ Նահանգների հետ միասին փետրվարի վերջին գործողություն է սկսել Իրանի դեմ։

 
 
bottom of page