top of page

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանն Օսիպյանի ուղերձն է հրապարակել

  • 3 days ago
  • 1 min read


Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով Արթուր Օսիպյանի ուղերձը։

«Արտուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։ Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։

Օրեցօր նրա առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է»։


Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ 

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։

Դրանից անմիջապես հետո Օսիպյանը հացադուլ է հայտարարել։

 
 
bottom of page