top of page

«Հրապարակ»․ Ընդդիմադիր թեկնածուն Ենոքավանում հողամաս ունի

  • 2 days ago
  • 1 min read


«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք։ Դրանցից մեկը հողամաս է, որը միանձնյա պատկանում է իրեն և գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրում։



Հողամասը Պետրոսյանը ձեռք է բերել 2020 թվականի մայիսի 5-ին։ Իջևան համայնքի Ենոքավան գյուղը տուրիստական համբավ ունի, այնտեղ հանգստյան գոտի կա, Զիպլայն է աշխատում: Ինչպես Ծաղկաձորում, Դիլիջանում, Ենոքավանում եւս հողերը հեշտությամբ ձեռք չեն բերում։


Ենոքավանը հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանի պապական գյուղն է, ուր ինքն` ընտանիքով հաճախ է մեկնում:



 
 
bottom of page