top of page

Ի վերջո, Հայաստանից որևէ ապրանք արտահանվե՞լ է Ադրբեջան. մանրամասներ

  • 3 hours ago
  • 1 min read


Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից. գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրենց ՊԵԿ–ին։

Նշվում է, որ այս տարվա մարտին Ադրբեջանը Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանք։

Իսկ Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5.8 միլիոն դոլարի (1.5 միլիոն դոլարը` մարտին) արժողությամբ արտադրանք։

MediaHub-ին ՊԵԿ-ից հայտնեցին՝ արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը` հայտնում ենք, որ, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։

Էմմա Մարտիրոսյան

 
 
bottom of page