Փորձում են հիմքեր ստեղծել մեր կուսակցությունը չգրանցելու համար. Մ. Ղահրամանյան
- 6 hours ago
- 1 min read

«Սա Նիկոլ Փաշինյանի թույլ իշխանության վախի դրսևորումն է; Նա հասկանում է, որ շուտով իշխանությունէ կորցնելու, փորձում է փրփրուրներից կախվել»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների, ինչպես նաև ընտրական ցուցակում ընդգրկված կնոջ բերման ենթարկելը։
Իշխանությունը, ըստ նրա, փորձում է կանանց դեմ պայքարել՝ ենթադրվում է, որ նրանց էլ մեղադրում է բարեգործական արգելքի խախտման համար։ Բերման ենթարկվածների թվում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակի պատասխանատուն։
«Գիտե՞ք, այնքան անհեթեթ է, ձեռագիրն էլ՝ կրկնվող։ Հասկանում եմ, թե իրենց նպատակը որն է։ Փորձում են «հիմքեր» ստեղծել, որ մեր կուսակցությունը չգրանցել; Բոլորս հասկանաում ենք, թե ինչ քայլերի է դիմում այս վախեցած իշխանությունը, բայց մենք չենք վախեցել, չենք ընկրկելու, մեր թիմն ուժեղ է, շարունակելու ենք շարժվել մեր նախանշած ճանապարհով»,-ասաց նա։



















