top of page

ԱԺԲ-ի ստացած քվեները 27/26 ընտրատեղամասում անհետացել են

Jun 8
1 min read


Մենք տեղեկություններ ենք ստանում, որ ընտրատեղամասերում տարբեր կուսակցությունների հավաքած ձայները վերջնական ակտում մասսայաբար սխալ են արձանագրվել։



Այս պահին ԲՀԿ-ի պահանջով ձայների վերահաշվարկ է տեղի ունենում և արդեն մի շարք ընտրատեղամասերի արձանագրություններում անճշտություններ են հայտնաբերվել` գրավոր ապացույցներ հրապարակվել։ Մենք նաեւ ԱԺԲ-ից ենք ահազանգ ստացել:


Մասնավորապես, 27/26 ընտրատեղամասում նախնական հաշվարկի ժամանակ կուսակցությունը ստացել է 3 ձայն, սակայն ԿԸՀ վերջնական արձանագրությունում այդ տեղամասում 0 ձայն է նշվել։ Դեռևս պարզ չէ, թե որ կուսակցության օգտին են գրանցվել այս անհետացած ձայները, սակայն փաստ է, որ շփոթմունքը չէր կարող նման մասսայական բնույթ կրել և արձանագրվել միայն ընդդիմադիր ուժերի քվեների դեպքում։



 
 
1/2388
bottom of page