top of page

ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

  • 3 days ago
  • 1 min read


ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։

Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցիառանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլն։

 
 
bottom of page