top of page

Նարեկ Կարապետյանը կարծում է, որ մեկ ամսվա ընթացքում կձերբակալվի. Մարիո Նավֆալի

Mar 23
1 min read


«Նարեկ Կարապետյանն ակնկալում է, որ մեկ ամսվա ընթացքում կձերբակալվի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի հարցազորւցավար Մարիո Նավֆալին, որն օրեր առաջ զրուցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետ։

Նրանք զրուցել են, թե ինչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ, խոսել են նաև հարևան Իրանի դեմ ընթացող պատերազմի հետևանքներից;

«Նարեկ Կարապետյանն այն ընդդիմադիր առաջնորդն է, ով ասում է այն, ինչ դիվանագետներից շատերը չեն ասի: Իրանը, որ քանդվում է, նման չի լինի Իրաքին. Չորս անգամ ավելի վատ կլիներ։

Հայաստանի վարչապետը բանտարկում է ընդդիմության առաջնորդներին և հարձակվում եկեղեցու վրա, մինչդեռ թմրանյութերի հետ կապված հանցագործությունները հինգ անգամ ավելացել են երկրում»,-հարցազրույցից պատառիկներ է հրապարակել Մարիո Նավֆալին։

 
 
1/2388
bottom of page