top of page

Փաշինյանի քայլերը խելագարության ժանրից են

  • 2 hours ago
  • 1 min read


Պուտին - Փաշինյան հանդիպումը դեռ երկար է քննարկվելու։ Հիմնականում քննարկվում են ճնշման գործիքները՝ Ռուսաստանը այս կանի, այն կանի։ Գազը կկտրի, ներմուծում չի լինի։ Մոռացության է մատնվում ամենակարևոր, առանցքային հարցը՝ ինչու՞ Ռուսաստանը կբանեցնի ճնշման գործիքներ։



Ամենաառանցքային հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է ու հանդիպման ժամանակ դա բարձրաձայնեց ՌԴ նախագահը։ Այն մարդիկ, որոնք դա ամենառանցքային հարցը չեն համարում և կենտրոնանում են գազի, էներգիայի, տնտեսական պատժամիջոցների վրա, հարցը սխալ ուղղությամբ են տանում։ Ղարաբաղը Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական այս մեծ խաղում բանակցային լծակ է՝ Արևմուտքի ու Թուրքիայի դեմ։ Նիկոլ Փաշինյանը դա վերցրել է Պուտինի ձեռքից ու մի շնչով Պրահայում ճանաչել Ադրբեջանի մաս։ Սա սովորական հարց չէ։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահից վերցրել է Արևմուտքն ու Թուրքիան կառավարելի դարձնելու ղեկը։ Եվ ասել, որ Փաշինյանը Ռուսաստանի մարդն է, ես սա իշխանության կողմից քարոզչություն եմ համարում։ Ռուսատյացություն է առաջանում, երբ ասում են՝ Նիկոլը Ռուսաստանի մարդն է․․․


Եվ այն բացատրությունները, թե Նիկոլն այսինչ թվին այս ասաց Պուտինին, այն ասաց, հեքիաթի ժանրից են։ Մոսկվայում արդեն հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական բլոկի հետ։ Գիտեք, թե ինչպես են աշխատում թշնամական բլոկի մաս կազմող երկրների հետ։ Սա շատ լուրջ, վտանգավոր հայտարարություն է։ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազը և նման լծակները՝ կախվածության մեխանիզմներ են (էներգետիկ, տնտեսական) և կարողեն օգտագործվել օգտագործվեն ճնշման նպատակով։ Բուն հարցը ազդեցության բաշխումն է տարածաշրջանում։ Գազի «հիշեցումը» շատ կարևոր լծակ է, բայց ճնշման գործիք է, ծառայում է նույն մեծ խաղին։ Ղարաբաղը կենտրոնական թեման է, որի շուրջ կառուցվում է ամբողջ խաղը։ Փաշինյանի քայլերը խելագարության ժանրից են՝ ավելի շատ ժամանակ շահելու, ազդակներ ուղարկելու փորձ։ Նրանք չունեն որևէ կոնկրետ, վերահսկվող արդյունք։



 
 
bottom of page