top of page

Հաղթանակ կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն

Sep 12
1 min read


Սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արգիշտի փողոցում, «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Լևոն Բ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Ռազմիկ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։



Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

 
 
1/2388
bottom of page