top of page

Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է

  • Jul 7
  • 1 min read


Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 23-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և ֆիզիկական անձի միջև 2012 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի 61/11 հասցեում գտնվող՝ 261,5 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես երկկողմանի ռեստիտուցիա, ֆիզիկական անձը պետությանը կվերադարձնի գույքի ձեռքբերման պահի դրությամբ շուկայական արժեքի տարբերությունը՝ 2 միլիոն 490 հազար դրամը:

 
 
1/2287
bottom of page