top of page

Ի՞նչ գումարների «հետ են խաղում» ընտրություններին մասնակցող ուժերը. մանրամասներ

  • May 29
  • 1 min read


Կոռուպցիայի կանխարգելման հանձանժողովը ներկայացրել է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ 15/05/2026-19/05/2026 թթ․ ժամանակահատվածի մասին տեղեկություն:



MediaHub-ը ուսումնասիրեց հրապարակված փաստաթղթերը, որից տեղեկացանք, որ իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նշված ժամանակահատվածում 161 անձից նվիրատվություն է ստացել 73 մլն 731 հազար դրամ: ՔՊ կուսակցության անդամավճարի գումարի թիվը հասել է 647 հազար դրամի, որը հավաքագրվել է 51 անձի կողմից:



500 հազար դրամ է արժեցել գույքի վարձակալության վճարների թիվը. 4-անգամյա փոխանցումով են տրվել վարձավճարները։



Ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարներները կազմել է 28 հազար դրամ: ՔՊ կուսակցության կոմունալ վճարները կազմել են 512 հազար դրամ: Նրանց այլ ելքերը 3 մլն 385 հազար դրամ, որից 2 մլն-ը եղել է կանխավճար:



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բանկային հաշիվների մնացորդը առ 19/05/2026 կազմել է 120 մլն 500 հազար 947 դրամ։



Ուսումնասիրելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին փաստաթղթերը նկատում ենք՝ ստացել են նվիրատվություն 87 մլն 449 հազար դրամ՝ 38 անձի կողմից։



95 հազար դրամը վերադարձվել է Ֆեյսբուքից։ Գույքի վարձակալության համար վճարել են 650 հազար դրամ (3-անգամյա փոխանցումով վճարվել են Կոտայքի և Սյունիքի մարզերում գտնվող 3 անշարժ գույքերի վարձավճարներ)։

Այլ ելքերի համար հատկացվել է 22 մլն 164 հազար դրամ, որից՝ 17 մլն դրամը վճարվել է կրեդիտորական պարտք, 1 մլն ՀՀ դրամը՝ ըստ հաշիվ ապրանքագրի, 4,164,807 ՀՀ դրամը՝ ֆեյսբուքյան էջի գովազդ։



Նրանց բանկային հաշիվների մնացորդը առ 19/05/2026 կազմել է 172 մլն 718 հազար դրամ։



Մյուս կուսակցությունների բանկային հաշիվների մասին տեղեկությունները կհրապարակենք հաջորդիվ։



Էմմա Մարտիրոսյան

 
 
bottom of page