top of page

«Իսկ ի՞նչ է սպասվում բանակի ներսում գործող ԱԱԾ ռազմական հակահետախուզությանը». Տիգրան Աբրահամյան

Feb 7
1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊՆ-ն ասում է, որ գնդերեցների ինստիտուտի նախկին կարգավիճակը բանակում երկակի ենթակայության խնդիր էր առաջացնում` բանակին ու Մայր Աթոռի և դրա համար են գնացել նման ճանապարհով:


Նախ արձանագրեմ, որ այդ «լուծումը» ունի ներքաղաքական հիմք և այդ քայլով գնդերեցների ինստիտուտը բանակում փլուզվել է. գնդերեցների փաստացի թիվը այդ որոշման հետևանքով շուրջ 80-90%-ով կրճատվել է:


Երկրորդ, երբ Պապիկյանը խոսում է երկակի ենթակայության անթույլատրելության մասին, ուզում եմ իմանալ, իսկ ի՞նչ է սպասվում ԱԱԾ ռազմական հակահետախուզությանը, որը բանակի ներսում գործող ինստիտուտներից է և գործում է ոչ թե ՊՆ-ի, այլ ԱԱԾ-ի ենթակայությամբ»:

 
 
1/2388
bottom of page