ԵԱՀԿ գործող նախագահ. Շվեցարիան ցանկանում է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին

«Շվեյցարիան ողջունում է այն դրական դինամիկան, որ ստեղծվել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ և որ տեղում փաստացի խաղաղություն է»,- Երևանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:
Ըստ նրա, կայուն խաղաղություն, կարելի է ասել, արդեն հնարավոր է։
«Դա կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այլ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,- ասաց նա։
ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով, բնականաբար, մարտահրավերներ կան, մասնավորապես մարդասիրական։
«Խրախուսում եմ ձեր երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության և հարաբերությունների կարգավորման, հատկապես դրա իրագործմանը։ Շվեցարիան ցանկանում է աջակցել այդ գործընթացին, եթե երկու կողմերը դա ցանկանան»,- ասաց Իգնասիո Կասիսը:



















