top of page

Հայտնի է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը

  • Armen Sukiasyan
  • May 19, 2024
  • 1 min read

Իրանի նախագահի ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի վայրի շրջակայքում գտնվող գյուղերի բնակիչների հաղորդագրությունների համաձայն՝ նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Արևելյան Ադրբեջան նահանգի Ուզի և Փիր Դաուդ գյուղերի միջև ընկած Դիզմար անտառում, հաղորդում է IRNA-ի թղթակիցը:

Այս շրջանի բնակիչները հայտնել են, որ մեկ ժամ առաջ այդ տարածքում ձայն են լսել։ Տարածք են ուղարկվել ավելի քան 20 փրկարարական ջոկատներ՝ անօդաչու սարքերով և փրկարար շներով, իսկ որոնողական աշխատանքներին աջակցելու համար տարածքում են նաև ռեյնջերների և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Արևելյան Ադրբեջանի շրջանում կոշտ վայրէջքի պատճառով։

Փրկարարները փորձում են հասնելինքնաթիռին։ Իրավիճակը բարդանում է թանձր մառախուղի և բարդ տեղանքի պատճառով։


bottom of page