top of page

Որպես մարզիչ գնացել եմ վա-բանկ՝ խաղը հաղթելու համար. Եղիշե Մելիքյան

  • 2 days ago
  • 1 min read

Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց Մոլդովայի հետ ընկերական հանդիպումը: 89-րդ րոպեին մեր թիմին առաջ մղեց Արթուր Սերոբյանը: 22-ամյա ֆուտբոլիստը խփեց առաջին գոլն ընտրանու կազմում: 



Հետխաղային ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ասաց, որ թիմն առաջին րոպեից մինչև վերջին րոպե սուր է խաղացել և  շատ վտանգավոր։

«Այո, եթե չենք հաղթում, ուրեմն մի բան այն չէ, բայց որպես աշխատանք, որպես նպատակ վերջին երկու ընկերական խաղերից ստացանք այն, ինչ ուզում էինք։ Այս երկու խաղը հետագայում  մեզ շատ կօգնի պատրաստվել ավելի ճիշտ։

Տղաներն ապրեն, լավ աշխատեցին, նորմալ է։ Մրցակիցը ողջ խաղի ժամանակ փորձում էր մեզ խանգարել։ Ինչ-որ տեղ ստացվում էր, բայց եթե գոլ խփեինք ու հաղթեինք, կարծիքն այլ կլիներ։

Մտածում եմ՝ պետք է մարդ ման գալ, գտնել, որ մեզ գոլ խփի»,- ասաց Մելիքյանը։ 

Նա նաև ընդգծեց. «Որպես մարզիչ գնացել եմ վա-բանկ՝ ամեն ինչ անելու խաղը հաղթելու համար։ Նման ռիսկի գնացի, ստացվեց մեր մեկ գոլը»։

 
 
1/2181
bottom of page