«Իրավունք». ՔՊ-ում որոշել են USAID-ի փակվելը օգտագործել ի նպաստ իրենց. Այդ «պայծառ» միտքը շշնջացել է Փաշինյանի կողակիցը
Feb 4, 2025
1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականները USAID-ի փակվելը ՀՀ-ում որոշել են օգտագործել ի նպաստ իրենց։Մասնավորապես` ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, թե իշխանությունը որոշել է USAID-ով սնվող կազմակերպությունների ղեկավարներին այլընտրանքային ծրագրեր առաջարկել եւ ֆինանսավորել։
Ասում են՝ այդ պայծառ միտքը ՔՊ-ի ղեկավարի ականջին շշնջացել է վերջինիս կողակիցը»:



















