ԲՏԱ նախարարությունը հայտարարություն է տարածել
Jan 31, 2025
1 min read

ԲՏԱ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։
Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել»։



















