top of page

Հրդեհ՝ Աշտարակում. այրվել է ավտոպահեստամասերի տարածքը

  • Armen Sukiasyan
  • Jan 25, 2025
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Վառոյի ձորակ» կոչվող թաղամասում գործող օգտագործված ավտոպահեստամասերի տարածքում հրդեհ է բռնկվել։Ժամանել է Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները մարել են առաջացած կրակը և տեղում իրականացրել են հերթապահություն։  

bottom of page