Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղում մարդու կմախք է հայտնաբերվել
- Armen Sukiasyan
- Feb 28, 2025
- 1 min read

Այսօր, ժամը 13:30-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբ է ժամանել՝ փորձաքրեագետի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերված մարդու ոսկորները հնարավոր է նշված վայրում թաղված լինեն մոտ 70 տարի առաջ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:



















