Հաստատվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

ՇՊՀ ուսանողական խորհուրդը հայտնում է, որ երեկ ՀՀ վարչապետը հաստատել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, այս անգամ խորհուրդը բաղկացած կլինի 20 անդամից։
Հիշեցնենք, որ համալսարանի հոգաբարձուների նախկին խորհուրդը, որն ուներ 24 անդամ, լուծարվել էր օրենքի ուժով՝ մեկ ու կես տարի առաջ։
Նոր հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու պահանջով համալսարանում ստորագրահավաք էր նախաձեռնել բուհի ուսխորհուրդը, որին միացել էին մոտ 700 ուսանողներ։ Հոգաբարձուների խորհրդի ձևավորումից բացի, ուսանողները պահանջում էին նաև բուհում անցկացնել ռեկտորի ընտրություններ, քանի որ համալսարանը արդեն երեք ու կես տարի ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։ Չորս կետից բաղկացած դիմումն ու ստորագրությունների փաթեթը ուսխորհուրդն ուղարկել էր ԿԳՄՍ նախարարություն։



















