top of page

Ինչ է ասել Փեզեշքիանն Ալիևին Նախիջևանի հարձակման մասին

Mar 9
1 min read


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը առնչություն չունի Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակման հետ, միջադեպը հետաքննվելու է, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:



Ալիևն իր կողմից ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը: Նա ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ մեծ թվով քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ:


Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարների շուրջ:

Մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել: Դրոններից մեկը բախվել է օդանավակայանի տերմինալին, մյուսն ընկել է դպրոցի մոտ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ։

Ալիևը հայտարարել է բանակը լիարժեք մարտական պատրաստության ռեժիմի բերելու մասին։


Իրանի ԱԳՆ-ն ու անձամբ նախարար Արաղչին ևս հերքել են Թեհրանի մասնակցությունն այդ միջադեպին։



 
 
1/2388
bottom of page