top of page

11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար

Feb 8
1 min read


Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ 11 ֆուտբոլիստ արդեն իսկ երաշխավորել է իր տեղը թիմի վերջնական հայտացուցակում՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար։

ESPN-ի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետի վստահությանն արժանացած և «Մունդիալ-2026»-ի ուղեգիր ապահոված խաղացողների ցանկը հետևյալն է.

  • Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)

  • Մարկինյոս (ՊՍԺ)

  • Գաբրիել Մագալյաեշ («Արսենալ»)

  • Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»)

  • Բրունո Գիմարայեշ («Նյուքասլ»)

  • Վինիսիուս Ժունիոր («Ռեալ» Մադրիդ)

  • Էստևաո («Չելսի»)

  • Ռաֆինյա («Բարսելոնա»)

  • Ռոդրիգո («Ռեալ» Մադրիդ)

  • Գաբրիել Մարտինելի («Արսենալ»)

  • Մատեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»)

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ Հյուսիսային Ամերիկայում։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն երեք երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան։

Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է, որը նախորդ մրցաշարի եզրափակիչում առավելության էր հասել Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ։

 
 
1/2388
bottom of page