Նարեկ Կարապետյանը հանդիպել է զինված ուժերում ծառայած ու մարտական ուղի անցած կանանց
- 7 hours ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նախօրեին հանդիպել է զինված ուժերում ծառայած մի խումբ կանանց՝ շնորհավորել նրանց տոնի առթիվ ու մաղթել, որ ուրախությունը նրանց ամենօրյա ուղեկիցը լինի։
«Գիտեմ՝ ինչ օրեր եք ունեցել, բայց ցանկանում եմ, որ կյանքի լավագույն օրերը դեռ առջևում լինեն։ Եթե մենք կարողանանք կերտել ուժեղ պետություն, ապա վստահ եմ, մեզ բաժին հասած դժվարությունները կկարողանանք փոխարինել հաղթանակած զգացումներով»,-ասաց նա։
Հանդիպման մասնակից կանայք ներկայացրել են, թե ինչ ճանապարհ են անցել, Արցախի որ հատվածներում ինչ մարտերի են մասնակցել։
«Ցավում եմ, որ մեր հանրապետությունը գտնվում է այս վիճակում»,-նշել է կանանցից մեկը։
Մեկ այլ նախկին զինվորական էլ սրտնեղել է՝ վերջին տարիներին հաճախ են հայտարարում, թե բանակ չի եղել. «Չգիտեմ, թե ոնց կարելի էր մեր այսքան արածը, մեր հաղթանակը հասցնել զրոյի»։



















