Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսությունը
- Jun 25
- 1 min read

Ռուսաստանը որպես պատասխան միջոց որոշել է փակել Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսությունը և արտաքսել ռումինացի հյուպատոսին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատեին դիվանագիտական գերատեսչություն կանչելու արդյունքներով։
«Հունիսի 25-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատեն, որին հանձնվել է նախարարության նոտան՝ Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսին պերսոնա նոն գրատա հայտարարելու և այնտեղ գտնվող այդ երկրի հյուպատոսական հիմնարկի առաջիկա փակման վերաբերյալ»,- նշել են ԱԳՆ-ում։
Այնտեղ ընդգծել են, որ այս միջոցները դարձել են ի պատասխան Բուխարեստի կողմից Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի համաձայնությունը անհիմն հետ կանչելու և դրա ղեկավարին պերսոնա նոն գրատա հայտարարելու։



















