Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյի ծննդյան տարեդարձի առթիվ
Apr 7
1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՀՀ ԱԺ հաղորդմամբ, քննարկվել են միջխորհրդարանական կապերին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ:



















