top of page

«Հրապարակ»․ Նախընտրական բանակցությունները ձախողվել են

  • Apr 14
  • 1 min read


Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի եւ Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջեւ նախընտրական բանակցությունները ձախողվել են։



Մարուքյանն ու Աղազարյանը քննարկում էին հունիսի 7-ի ընտրություններին համատեղ մասնակցության ֆորմատը: Նրանց միջեւ համագործակցությունը սկիզբ էր դրվել ամիսներ առաջ, երբ օրակարգ մտած իմպիչմենտի գործընթացին Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիտարկեցին Մարուքյանի` որպես վարչապետի թեկնածությունը։


Իսկ նախընտրական ֆորմատը չի կայացել մարտավարական անհամաձայնությունների պատճառով, ԼՀԿ-ն մտադիր է միայնակ մասնակցել ընտրություններին, իսկ Աղազարյանի թիմի մասով դեռ վերջնական որոշում չկա։





 
 
1/2291
bottom of page