top of page

Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել՝ KING PAP STREET

  • 5 days ago
  • 1 min read


Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել՝ KING PAP STREET։

Երեկ քայլում էի նոր անվանակոչված Պապ թագավորի փողոցով ու պարզեցի, որ հայերենից անգլերեն անցնելիս ինչ-որ հրաշքով Պապ թագավորը վերածվել է KING PAP-ի։

Սա իմ քաղաքը չէ, բայց հարցնեմ՝ լավ չեք՞։

Կինգ Փափն ով՞ է :

Հայաստանի օրենսդրությունը հստակ կանոն է սահմանել. հատուկ աշխարհագրական անվանումներն այլ լեզուներով գործածելիս ՉԵՆ ԹԱՐԳՄԱՆՎՈւՄ!!!!

Պապ թագավորի փողոցը` կոչվում է Pap Tagavori street։

Ոչ թե՝ King Pap street։

Հակառակ դեպքում եկեք հետևողական լինենք։

Վայոց Ձորը դարձնենք Woe Gorge։

Ծաղկաձորը՝ Flower Gorge։

Նոր Նորքը՝ New New, իսկ Երիտասարդականը` Youth Stuff.

Հետո էլ Հայաստանի մուտքի մոտ մեծ ցուցանակ կախենք՝ WELCOME TO THE REPUBLIC OF CREATIVE TRANSLATION. 🇦🇲

Կա պաշտոնական հայերեն անվանում։ Կան այն լատինատառ փոխանցելու կանոններ։ Կա օրենք։

Մնում է ամենաբարդը՝ ենթարկվել օրենքին։

❌ KING PAP STREET

✅ PAP TAGAVORI STREET

Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել թե ինչ ենք ծխում:

Պապ թագավորին էլ հանգիստ թողեք՝ Կինգ Փափ մի սարքեք։


Աշոտ Պողոսյան





 
 
1/2286
bottom of page