top of page

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․դատարանը մերժեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը

Jun 24
1 min read


Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել է Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը`Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններին նշանակվելուց զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ։

Այսինքն Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։

Փաստացի դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, և ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ։

 
 
1/2388
bottom of page