«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված. Հովհաննես Խուդոյան
- Jun 22
- 1 min read

ՍԴ-ն իր աշխատակարգային որոշումով հաստատել է Սեդա Սաֆարյանի մասնակցությունը, ինչը չափազանց տարօրինակ է: Այս մասին 5-րդ ալիքիհետ զրույցում ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Բանն այն է, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել, իսկ Բաբաջանյանը ՍԴ դիմումատու է հանդիսանում այժմ»,- նշել է նա:



















