top of page

Աշտարակի ճանապարհին երեխաներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. Մանրամասներ են հայտնում ՆԳՆ-ից

  • Jun 17
  • 1 min read


Հունիսի 17-ին՝ ժամը 12․12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։

ՆԳՆ  հաղորդմամբ, պարզվել է, որ դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։ Նախնական տվյալներով՝ երեխաներն ու մեծահասակաները ստացել են համապատասխան բուժօգնություն, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման։

Հանգամանքները պարզվում են։

 
 
bottom of page