top of page

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի ընկերության hրթիռը պшյթել է մեկնարկային հարթակում

  • May 29
  • 1 min read


Ամերիկյան Blue Origin ընկերության New Glenn ծանր կրող հրթիռը պայթել է Ֆլորիդայում՝ ուժային կայանքի փորձարկումների ժամանակ։ Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով՝ 05:00-ին)։ Հեռարձակումն իրականացվել է NASA Spaceflight պորտալի YouTube-յան ալիքով, հաղորդում է Reuters-ը:

Պատահարի պահին արձակման համալիրի վերևում կրակե մեծ գունդ է բարձրացել։ Blue Origin-ում տեղի ունեցածն անվանել են «անոմալիա» և հայտարարել, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Blue Origin-ի սեփականատեր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ այժմ ընկերությունը պարզում է պայթյունի պատճառները։

«Շատ ծանր օր է, բայց մենք կվերականգնենք այն, ինչ անհրաժեշտ է վերականգնել, և կվերադառնանք թռիչքներին»,- գրել է Բեզոսը X-ի իր էջում։

Պայթյունը տեղի է ունեցել կրակային փորձարկումների ժամանակ, որոնք ենթադրում են արձակման հարթակին ամրացված հրթիռի շարժիչների գործարկում։

Reuters-ը գրում է, որ Blue Origin-ը միլիարդավոր դոլարներ և շուրջ տասը տարի է ծախսել New Glenn-ի մշակման վրա։ Հրթիռը կոչված է մրցակցելու SpaceX-ի Falcon հրթիռների ընտանիքի և Starship տիեզերանավի հետ։

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը մեկնաբանել է տեղի ունեցածը:

«Չափազանց ցավալի է։ Հրթիռները բարդ բան են»,- գրել է միլիարդատերը X սոցիալական ցանցում։ Նա հույս է հայտնել, որ թիմն արագ կվերականգնվի պատահարից հետո։

 
 
bottom of page