top of page

Սամվել Կարապետյանը բացատրեց, թե ինչու է որոշել մտնել քաղաքականություն

Feb 12
1 min read


«Ինձ հարցնում են՝ այս վիճակում ինչո՞ւ որոշեցի մտնել քաղաքականություն»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին ներկայացած տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը (տեսանյութը ստեղծված է արհեստական բանականությանմիջոցով): 

Նա պատասխանում է իր իսկ հարցին.  «Ես ծնվել եմ Հայաստանում, գիտեմ քաղաքում և գյուղում ապրելու դժվարություններն ու քաղցրությունը։ Ես չեմ կարող անտարբեր նստել ու հանգիստ նայել, թե ինչպես են իմ հայրենիքը տանում աղետի ու կործանման։ Ես ստեղծող մարդ եմ, իմ կյանքի ընթացքում տասնյակ  երկրներում հազարավոր բարիքներ եմ ստեղծել՝ շենքեր, գործարաններ, աշխատատեղեր, հիվանդանոցներ, դպրոցներ։  Բարի համբավս թույլ է  տվել բազմաթիվ գործարար կապեր ստեղծել  աշխարհով մեկ։ Ու իմ ստեղծելու այդ  ներուժն այսուհետ պետք է  ամբողջ ուժով ծառայեցնեմ Հայաստանին ու մեր ժողովրդին»։

Ս. Կարապետյանը նշում է՝ մնացել է  ընդամենը115 օր մինչև այն օրը, երբ Հայաստանը կունենա  նոր սկիզբ, կբացվի նոր դարաշրջան և մեր ուժեղ Հայաստանը կլինի բոլորիս իրականությունը. «Հայաստան, որտեղ մեր սփյուռքը կրկին կզգա իրենց Հայաստանում, ինչպես իրենց ամենալավ ու ամենաապահով տանը։ Մեզ համար առաջնահերթություն է  լինելու ոչ թե Սփյուռքից  նվիրատվությունները, այլ Հայաստանի հետ իրական, էմոցիոնալ կապը, Հայաստան, որը կունենա պրոֆեսիոնալ, անկախ ու խելացի դիվանագիտություն, պետություն, որը կխոսի բոլոր հարևանների, կաշխատի բոլոր գերտերությունների հետ։

Ընդամենը 115 օրից բոլորը կտեսնեն, որ ուժեղ Հայաստանը ոչ միայն կուսակցության անուն է, սա խոստում է, որն այսօր տալիս ենք  Հայաստանի ողջ ժողովրդին ու ողջ հայությանը, իսկ վաղը դարձնելու ենք իրականություն։

Ուժեղ Հայաստանի կառուցումը հենց նաև հույսի մասին է։ Լավ իմացեք՝ Հայաստանի նոր, խաղաղ, ապահով  ու բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսելու ենք ընտրությունների հենց  հաջորդ օրվանից՝ հունիսի 8-ից։

Մեր վճռական, համառ,  չհանձնվող մեծ թիմի հետ միասին չենք կորցնելու ոչ մի օր ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին։

Վստահ եղեք՝  անպայման հաջողելու ենք։ Մեր ձևով՝ դեպի ուժեղ Հայաստան»։  

 
 
1/2388
bottom of page