top of page

Մարտին Պողոսյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

  • Apr 22
  • 1 min read


Մարտին Պողոսյանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 79 կգ քաշային կարգում Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 148 կգ ու 152 կգ:

Հրում վարժությունում Պողոսյանը բարձրացրեց 186 կգ: Այս ձևում նա երկրորդն էր: Երկամարտի 338 կգ արդյունքով` Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 
 
1/2291
bottom of page