top of page

«Հրապարակ»․ «Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը

  • 10 hours ago
  • 1 min read


Ապրիլի 12-ին Սեւան համայնքի Գագարին բնակավայրում հանդիսավորությամբ նշել են Յուրի Գագարինի՝ տիեզերք թռչելու 65-ամյակը։



Գագարինում Գագարինի արձանախմբի մոտ կայացել է բազմամարդ միջոցառում, որին մասնակցել են նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ Մոսկվայի տան մի շարք պաշտոնյաներ։


Միջոցառումն իրականացվել է համայնքի մշակույթի պալատի հարեւանությամբ, որտեղ տեղադրված է տիեզերագնացի արձանը։ Դրանից 500 մետր հեռավորությամբ համայնքի եկեղեցին է, որտեղ եւ կայանել է ՔՊ-ականների «ուրախ ավտոբուսը»:


Օգտվելով առիթից, ՔՊ-ականները փորձել են օգտագործել հավաքված մարդկանց բազմությանը` նրանց ներկայացնելով որպես իրենց աջակիցներ, որոնք եկել են հանդիպելու Փաշինյանի հետ։ Գագարինցիները Փաշինյանին տեղեկացրել են, որ նման միջոցառում է անցկացվում, բայց «ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մնացել եւ չեն մասնակցել միջոցառմանը։



 
 
1/2082
bottom of page