top of page

Պահանջում ենք, որ տնօրենը հեռանա. անառողջ մթնոլորտ է ստեղծել. թիվ 94 մանկապարտեզի ծնողների բողոքի ակցիան

  • 2 days ago
  • 1 min read


Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողներն այսօր՝ ապրիլի 1–ին, բողոքի ակցիա են իրականացնում. նրանք պնդում են, որ նորանշանակ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ճնշում է գործադրում մանկապարտեզի աշխատակիցների վրա, սաների ներկայությամբ ստորացնում նրանց:

Փառանձեմ Միրիբյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում 10 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց բողոքի ակցիայի մասնակից Աննա Կիրակոսյանը:

Նա, մասնավորապես նշեց. «Տնօրենը մանկապարտեզում ստեղծել է անառողջ մթնոլորտ, անհարգալից, նվաստացուցիչ վերաբերմունք է ցուցաբերում դաստիարակների, դայակների, ամբողջ աշխատակազմի նկատմամբ։ Ինքը մանկապարտեզի տնօրեն է արդեն 1.5 տարի և այս ամբողջ ընթացքում արդեն 10 աշխատակից հեռացել է։ Իրենց դիմումի համաձայն են հեռացել, բայց ոչ մեկ չի հետաքրքրվել՝ ինչի պետք է 10 մարդ հեռանա աշխատանքից, հենց այնպես դա չի լինում։

Հիմա բոլոր դաստիարակները աշխատանքից հեռանալու դիմում են գրում։ Մենք հիմա ստորագրահավաքով դիմում ենք գրում քաղաքապետարանին նույն պահանջով։ Երեկ դիմումը ներկայացրել ենք, դեռ պատասխան չունենք։ Երեկ հանդիպել ենք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանի հետ, զրուցել ենք, ասեցին, որ մեր խնդրին անպայման լուծում կտան, այսօր էլ հրավիրել են վարչական շրջան՝ համայնքապետի հետ հանդիպման։

Տնօրենի հետ չեն զրուցել, երեկ էլ հանդիպմանը խնդրեցինք, որ գար, մասնակցեր, ինքը չեկավ, չմասնակցեց։

Հիմա գնում ենք թաղապետարան, վարչական շրջանի ղեկավարը հրավիրել է հարցին լուծում տալու, չգիտենք ինչ լուծում կտա, բայց մեր պահանջը միակն է, որ տնօրենը հեռացվի»,–ասաց նա՝ հավելելով, որ այս պահին 70-ից ավել ստորագրություն է հավաքվել, բայց մանկապարտեզում կա 190–ից ավելի երեխա։

Նշեք, որ տնօրենը հրաժարվում է լրագրողների հարցերին պատասխանել, նա փակվել է իր աշխատասենյակում:

 
 
1/2065
bottom of page