Իրանն արդեն բազմաթիվ կարմիր գծեր է հատել․ Կատարի ԱԳՆ
- Mar 31
- 1 min read

Կատարը համարում է, որ Իրանն արդեն բազմաթիվ կարմիր գծեր է հատել՝ հարձակվելով էմիրության ենթակառուցվածքների վրա, և իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է վարչապետի խորհրդական, էմիրության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին։
«Մեր ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքը և մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները կարմիր գծեր են, որոնք Իրանն արդեն հատել է։ Անկեղծ ասած, ես չէի ասի, թե այդ կարմիր գծերից շատ են մնացել», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։



















