top of page

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Արփինե Սարգսյան

2 hours ago
1 min read

«Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգը։ Ուզում եմ փաստել, որ այսօր և վաղը վերջին երկու օրերն են հնամաշ ենթակառուցվածքի գործարկման համար»,-կառավարության նիստում զեկուցեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

նա վստահեցրեց,որ մոբիլիզացրել են իրենց ռեսուրսը, որ  բոլոր դիմումները կարողանանք սպասարկել և տպագրել հին նմուշի փաստաթղթեր, իսկ նոյեմբերի 1-ից կկարողանան քաղաքացիներին նոր նմուշի փաստաթղթեր տրամադրել ։

Սարգսյանը հայտնեց, որ առաջին անգամ ներդրվելու է նախագրանցման ինստիտուտը, որպեսզի քաղաքացին մինչև գրասենյակ գալը կարողանա ամբողջ պրոցեսն իրականացնել թվային պլատֆորմում՝ տնից կամ որևէ այլ վայրից, իսկ ՆԳՆ-ն մինչև գրասենյակ մուտք թույլ տալը բնակչության պետական ռեգիստրով կիրականացնի քաղաքացու ամբողջական ստուգումը, և պետության կողմից կանաչ լույս ստանալուց հետո անձը կարող է այցելել մասնավոր գրասենյակ։

«Նախագրանցման շրջանակում գրասենյակ այցելելու համար մեյլին ստանալու ենք QR-կոդ, և կարևորն այն է, որ վճարումն ամբողջովին իրականացվելու է մինչև գրասենյակ այցելությունը, որովհետև անկանխիկ վճարման տրամաբանության մեջ պլատֆորմով պիտի իրականացնենք վճարումներ և գանք գրասենյակ, հանձնենք միայն մատնահետք, լուսանկարահանվենք մասնավոր գործընկերոջ գրասենյակում, և այդքանով կավարտվի մեր գործարքը»,-հայտնեց ՆԳ նախարարը։


Քաղաքացուն կտրվի նաև ինքնասպասարկման Kiosks սարքերից օգտվելու հնարավորություն, որը թույլ կտա երկու պրոցեսներն էլ առանց որևէ ծառայողի հետ շփման ավարտել՝ ինքնուրույն նկարվել, ինքնուրույն հանձնել մատնահետք։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. վատ լուրն այն է, որ բոլորիս կյանքի՝ տասնյակ տարիների անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են, և մարդկանց՝ անձնագիր ստանալու տեղը փոխվում է։ Նոյեմբերից ամբողջ հանրապետությունում կգործի 14 գրասենյակ, որոնցից 2-ը՝ Երևանում։ Մայրաքաղաքի գրասենյակները կգործեն մոլերում։

«Հայաստանում բիոմետրիկ անձնագիր ունեցողները սահմանը հատելու են առանց սահմանապահի հետ որևէ կոնտակտի, այսինքն՝ հիմա մենք արդեն աշխատում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում կամ անցակետերում կենսաչափական անձնագիր ունեցողն անձնագիրը դնի, դուրս գա, իսկ այլ երկրներում՝ կախված նաև մեր երկկողմ պայմանավորվածություններից»,– ասաց Փաշինյանը․


 
 
1/2386
bottom of page