Նախ, ձեր մատը մի բարձրացրեք. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

«Ձեր ֆեյքերը նույն պոստերն են կիսվում, նույն նկարները, ես կարո՞ղ եմ մտածել, որ դուք եք այդ համակարգչի հետևը կանգնած և գրում եք, պարոն Կարապետյան, եթե բան կա, եկեք ասեք, եթե բան կա ասելու, ես ամեն օր այստեղ եմ»,-իր ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ կարապետյանին դիմեց ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը։
Նարեկ Կարապետյանը ձեռքը պարզեց դեպի Գրիգորյանը և իր անհամաձայնությունը հայտնեց հնչած կարծիքի հետ։
«Նախ ձեր մատը մի բարձրացրեք, առաջինը, բան ունեք ասելու, եկեք այստեղից ասեք, ես տենց եմ կարծում։ Դուք մի ասեք, թե ես ոնց կարծեմ կամ չկարծեմ... Մի ընդհատեք, կգամ այստեղ չեմ թողի խոսեք, կգոռամ ոնց հարմար է»,- հայտարարեց Գրիգորյանը։
Նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը տեղից գոռաց. «Մի հատ լռություն, լռություն» և Նարեկ Կարապետյանին, մամիկոն Ասլանյանին և Տիգրան Աբրահամյանին նախազգուշացում հայտարարեց, քանի որ ելույթ ունեցողին հավասար խոսում են։
«Երբ դուք եք ելույթ ունենում, ընդհուպ Էդգար Ղազարյանը, ոչ մեկը տեղից չի խոսում»,-հավելեց Ալեքսանյանը։
ԱԺ հասավ Ռուբեն Ռուբինյանը հասավ դահլիճ, նստեց նախագահողի աթոռին և ապարդյուն փորրձեց հանդարտեցնել դահլիճը։



















