top of page

Այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը

Oct 12
1 min read


«Ամեն ինչի մասին լայվ անող, տարբեր ամբիոններից երկար-բարակ խոսող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։



«Այդպես էլ չասեցին, թե ովքեր և ինչպես տապալեցին որոնողական աշխատանքները, և արդյոք ծառայողական քննություններ և քրեական գործեր են ընթանում թեմայի ողջ՝ բազմակողմանի եղելությունը պարզելու ուղղությամբ (չխառնել կոնկրետ ադրբեջանցու հանցագործության թեմայի հետ):


Անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանցու վերաբերյալ Բաքվից ստացած տեղեկատվությունը եղել է հավանական անցման մասին, իշխանությունը պարտավոր էր անհրաժեշտ աշխատանքներ տանել` դրանով իսկ կանխելով նոր հանցագործությունների իրականացումը»,- նշել է նա։



 
 
1/2388
bottom of page