top of page

Կիևում օդային տագնապի ազդանշանների ներքո Գերմանիայի կանցլերը կոչ արեց Ռուսաստանի նախագահին դադարեցնել «այս անիմաստ պատերազմը»

Oct 4
1 min read


Կիև կատարած այցի ժամանակ՝ օդային տագնապի ազդանշանների ներքո, Գերմանիայի կանցլերը կոչ արեց Ռուսաստանի նախագահին դադարեցնել «այս անիմաստ պատերազմը»։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պատերազմի դադարեցման հարցը։ Սակայն Ուկրաինայի քաղաքացիական բնակչության վրա այս բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն», - Reuters-ն է մեջբերել Ֆրիդրիխ Մերցի խոսքերը։


Մերցը հոկտեմբերի 4-ի առավոտյան անսպասելի այցով ժամանել է Կիև։ Կարճ ժամանակ անց Ռուսաստանը ևս մեկ հարձակում սկսեց Դնեպր գետի վրայի Հյուսիսային կամրջի վրա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Մերցը իր այցը սկսել է զոհված ուկրաինացի պաշտպաններին հարգանքի տուրք մատուցելով։

«Կարևոր է, որ այս դժվարին ժամանակներում Գերմանիան մեզ հետ  է՝ և՛ աջակցության, և հիշատակի համար»,-DW-բ է փոխանեցլ նրա գարռումը։

 
 
1/2388
bottom of page